ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Բարի գալուստ www.bolorov.am («Կայք»), որը գործարկվում է Դիլիջան Դեվելոփմենթ
հիմնադրամի («մենք», «մեզ» և «մեր») կողմից:
Սույն Օգտագործման պայմանները կարգավորում են Ձեր կողմից Կայքի օգտագործումը:
Ուստի՝ նախքան Կայքն օգտագործելը, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն
Օգտագործման պայմաններին:
Կայքն օգտագործելով՝ Դուք ընդունում եք սույն Օգտագործման պայմանները և
Գաղտնիության քաղաքականությունը, որը սույն Օգտագործման պայմանների անբաժանելի
մասն է կազմում:
Մենք իրավունք ունենք ժամանակ առ ժամանակ առանց Ձեզ տեղեկացնելու թարմացնել կամ
լրացումներ կատարել սույն Օգտագործման պայմանների մեջ։ Յուրաքանչյուր թարմացում,
տվյալ փոփոխության ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Ուստի՝ խնդրում ենք երբեմն
այցելել այս էջ՝ վստահ լինելու, որ շարունակում եք գոհ մնալ Օգտագործման պայմանների
գործող տարբերակից։ Ձեր կողմից Կայքի օգտագործումը Օգտագործման պայմանների նոր
խմբագրության Կայքում հրապարակումից հետո, նշանակում է, որ Դուք ընդունում եք
փոփոխված Օգտագործման պայմանները:
Դուք համաձայնում եք օգտագործել Կայքը միայն օրինական նպատակներով և այնպիսի
եղանակով, որը չի ոտնահարում որևէ երրորդ անձի իրավունքները կամ չի սահմանափակում
կամ խոչընդոտում որևէ երրորդ անձի կողմից Կայքի օգտագործումը:
Մենք չենք երաշխավորում, որ սույն Կայքը կամ Կայքում պարունակվող նյութերում
պարունակվող գործառույթները կլինեն անխափան կամ առանց սխալների, թերությունները
կշտկվեն, կամ որ Կայքը կամ այն հասանելի դարձնող սերվերը զերծ կլինեն վիրուսներից կամ
սխալներից կամ որ ներկայացնում է նյութերի ամբողջական ֆունկցիոնալությունը,
ճշգրտությունն ու հուսալիությունը:
Նվիրատվությունները
Դուք համաձայնում եք գումար փոխանցել մեզ՝ որպես նվիրատվություն:
Դուք հասկանում եք, որ Ձեր նվիրատվությունը ուղղվելու է մեր և/կամ մեր գործընկերների
կողմից իրականացվող ցանկացած մարդասիրական ծրագրի աջակցությանը:
Հեղինակային իրավունքների սահմանափակումները
Կայքում ցուցադրված բոլոր կամ որևէ տարրի ձեռնարկատիրական նպատակներով
օգտագործումը կամ հրապարակումը առանց մեր նախնական թույլտվության խստիվ
արգելվում է: Սույն Օգտագործման պայմաններում պարունակվող որևէ դրույթ չի
կարող դիտարկվել որպես մեր կողմից Կայքում ցուցադրված որևէ տարրի
օգտագործման նպատակով դրա նկատմամբ լիցենզիայի տրամադրում: