Աջակցության Քար
3D շրջայց եկեղեցում
3D շրջայց եկեղեցում

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Ժամանակին Դիլիջանում հինգ եկեղեցի է գործել, սակայն տարիների ընթացքում դրանք ավերվել են։ Դիլիջանցիների հոգևոր կենտրոնն այսօր գտնվում է «Հին Դիլիջան» հյուրանոցային համալիրի շինություններից մեկում, որտեղ կատարվում են ժամերգություններ, իսկ համայնքի ոգին պահպանվում է տեղի քահանա Տեր Շավարշի նվիրումի շնորհիվ։

2021 թվականին Դիլիջան քաղաքի բնակիչները, ինչպես նաև բոլոր մտահոգ մարդիկ համախմբվեցին մի նախաձեռնության շուրջ՝ համատեղ մասնակցելու քաղաքային եկեղեցու կառուցմանը, որը 2015 թվականին մեկնարկել էր հասարակական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը։

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Եկեղեցու նախագծման հիմքում ընկած է հայկական եկեղեցական ճարտարապետության «գմբեթասրահի» սկզբունքը, որը նման է վաղ միջնադարյան Կաթողիկե տաճարի և Թալինի Արուճի տաճարի ճարտարապետական լուծումներին։

Եկեղեցու ճակատների դեկորատիվ ձևավորումը սյուներով և կամարներով թելադրված է եկեղեցու տպավորիչ չափերով։ Գմբեթի երկու կողմերում զանգակատներն են՝ ընդգծելու ծավալային-տարածական կառուցվածքը և «արևելք-արևմուտք» առանցքը։ Նախագիծը նախատեսում է եկեղեցու երեք հիմնական մուտք։ Եկեղեցու շենքը կառուցված է տարածաշրջանին բնորոշ հայկական սպիտակ տրավերտինից։

Նախագծի ճարտարապետն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ Մաքսիմ Բորիսի Աթայանցը։

3D Շրջայց Եկեղեցում

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

Մեզ համար կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը կարողանա դառնալ BOLOROV նախագծի մի մասնիկը։

Դուք կարող եք նվիրաբերել ցանկացած չափի գումար Ձեր, Ձեր հարազատների անունից կամ նվիրաբերել անանուն:

50․000 դրամ և ավելի նվիրատվությունը Ձեզ դարձնում է Դիլիջանի եկեղեցու «Աջակցության քարի» անվանական վկայականի սեփականատեր։

5 միլիոն դրամից ավելի նվիրատվության դեպքում՝ Դուք դառնում եք նախագծի դոնոր՝ հետագայում հնարավորություն ունենալով ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ հանդիսավոր և պաշտոնական միջոցառումներին։

ԴՈՆՈՐՆԵՐ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐ

5 միլիոն դրամից ավելի նվիրատվության դեպքում դուք դառնում եք նախագծի դոնոր՝ հետագայում հնարավորություն ունենալով ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ հանդիսավոր և պաշտոնական միջոցառումներին։

Բոլոր դոնորները Դառնալ դոնոր

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Այս բաժնում ներկայացնում ենք կառուցման աշխատանքների ընթացքը: Յուրաքանչյուր լուսանկար համատեղ ջանքերի արտացոլումն է։ Տեսեք, թե բոլորով միասին ինչ արդյունքների ենք հասել։

ՔԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրեք Ձեր քարը եկեղեցու 3D մոդելի վրա: 50․000 դրամ և ավելի նվիրատվությունը Ձեզ դարձնում է Դիլիջանի եկեղեցու «Աջակցության քարի» անվանական վկայականի սեփականատեր։

Պատ 1
Պատ 2
Պատ 3
Պատ 4

Կոնտակտներ

Դիլիջան, Մաքսիմ Գորկու փ., 15/2

+374 94 399 336

[email protected]

Լեզու

Հայերեն