Վերադառնալ

ԴՈՆՈՐՆԵՐ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐ

Պահպանման և արարման ուղին սկսելով՝ մեզ առհավետ կապում ենք մասնակցություն պահանջող քայլերի հետ, և մեր արժեքները ձևավորվում են և դրսևորվում գործով։

Մաքսիմ Աթայանց

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ. «Ճարտարապետի մասնագիտությունում Տաճարի նախագծումն ամենապատասխանատու և վեհ խնդիրն է: Եկեղեցին Տիրոջ տունն է և աղոթք հնչեցնելու վայր է: Որպեսզի մարդիկ այն ընդունեն, պետք է անել այնպես, կարծես եկեղեցին ի սկզբանե դիլիջանյան բացառիկ բնապատկերի մաս է եղել, այնպես, որ այն անքակտելիորեն կապվի հայ եկեղեցական ճարտարապետության հզոր ավանդույթի հետ, որպեսզի ներքին տարածքը նպաստի պատարագ կատարելուն: Մեծ հույս ունեմ, որ հեղինակին և Ամիրան Բադիշյանի գլխավորությամբ աշխատող հայաստանյան ամբողջ թիմին կհաջողվի հասնել նման արդյունքի: Ինձ համար մեծ պատիվ է երկար սպասված, կարևորագույն շինության հեղինակը լինելը, շինության, որին տևական ժամանակ սպասել է չքնաղ Դիլիջանը: Հուսով եմ, որ եկեղեցի այցելողները, բնակիչները և քաղաքի հյուրերը կընդունեն և կսիրեն այս եկեղեցին»։

Նուբար Աֆեյան

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ. «Սիրելիներս, Օր օրի մեր աչքի առաջ քար առ քար կառուցվում է մեր սուրբ եկեղեցին։ Ամեն նոր օրը մեզ ավելի է մոտեցնում շինարարական աշխատանքների ավարտին։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն ժամին, երբ Դիլիջանի գլխավերևում նորից կհնչեն եկեղեցու զանգերը՝ բոլորին տեղեկացնելով նոր սրբավայրի, հետևապես՝ Դիլիջանում հոգևոր կյանքի վերածննդի մասին։ Օրհնյալ լինի այն օրը, երբ մարդիկ, ովքեր անտարբեր չեն Դիլիջանի ապագայի և հայոց աշխարհի հանդեպ, համախմբվեցին այս բարեգործական գաղափարի շուրջ։ Եվ օրհնյալ լինի այն ժամը, երբ նոր եկեղեցին կբացի իր դռները հազարավոր մարդկանց առաջ՝ հրավիրելով նրանց մկրտության ու հարսանիքի՝ այս սրբազան կամարների ներքո հավատարմության երդում տալու: Աղոթում ենք նրանց համար, ովքեր այսօր ձեռք ձեռքի տված, հավատով ու սիրով վերակենդանացնում են հոգևոր կյանքը Դիլիջանում: Թող Աստծո օրհնությունն ու ողորմությունը իջնի ձեզ վրա այսօրինակ բարեպաշտ և բարեգործ արարքի համար։ Միմյանց զորավիգ լինելով մենք կկառուցենք մեր տունը:»

Հակոբ Հակոբյան

Ձեռնարկատեր, Հայաստանի Ազգային ժողովի չորրորդ հինգերորդ և վեցերորդ գումարման պատգամավոր. «Դիլիջանի հանդեպ իմ սերը դեռ շատ վաղուց է սկսվել: Չլինելով բնիկ Դիլիջանցի, ես միշտ համակրել եմ այս քաղաքը, իր մարդկանցով ու բնությամբ: Դա է պատճառը, որ տարիներ շարունակ փորձել եմ օգտակար լինել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական կյանքի աշխուժացմանը Դիլիջանում: Իսկ եկեղեցու կառուցման նախաձեռնությանը միացել եմ, քանի որ շատ լավ տեղյակ եմ, թե որքան մեծ է հոգևոր կենտրոն ունենալու անհրաժեշտությունը այստեղ: Վստահ եմ եկեղեցու առկայությունը կբարձրացնի մարդկանց հավատը և կմիավորի ընդհանուր գաղափարների շուրջ:»

Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյան, հասարակական գործիչ, բարերար. «Դիլիջանի շրջակայքում կան բազմաթիվ հնագույն եկեղեցիներ և վանքեր, բայց քաղաքում տասնամյակներ շարունակ չկա հոգևոր կենտրոն։ Եվ հարցն այն չէ, որ համայնքին եկեղեցական ծեսերի համար շինություն է պետք. մարդկանց պետք է միավորվել հոգևոր արժեքների շուրջ։ Դիլիջանում եկեղեցի կառուցելու փորձեր արվել են ոչ մեկ անգամ, բայց ապարդյուն, և մարդիկ կորցրել են հավատը, որ երբևէ իրենց տաճարն են ունենալու: Մեկնարկելով Դիլիջանում եկեղեցու կառուցումը՝ մենք ի սկզբանե ակնկալում էինք, որ տեղի բնակիչները, հատկապես երիտասարդները, ակտիվ կմասնակցեն այս նախագծին: Ես երազում եմ, թե ինչպես են այսօրվա երիտասարդ տղաներն ու աղջիկները 50 տարի հետո, իրենց թոռներին տաճար բերելով, հպարտությամբ ասում նրանց. «Այս տաճարը կառուցել ենք բոլորս, ներառյալ ձեր տատիկն ու պապիկը»:»

ԴԱՐՁԵՔ ԾՐԱԳՐԻ ԴՈՆՈՐ

5 միլիոն դրամից ավելի նվիրատվության դեպքում դուք դառնում եք նախագծի դոնոր՝ հետագայում հնարավորություն ունենալով ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ հանդիսավոր և պաշտոնական միջոցառումներին։

Դառնալ դոնոր

Կոնտակտներ

Դիլիջան, Մաքսիմ Գորկու փ., 15/2

+374 94 399 336

[email protected]

Լեզու

Հայերեն